25 03 2022

Շոյգուն Հասանովի հետ քննարկել է Ղարաբաղում իրավիճակի կայունացման ուղիները

Շոյգուն Հասանովի հետ քննարկել է Ղարաբաղում իրավիճակի կայունացման ուղիները

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման ուղիները, հայտնում է ТАСС-ը:

«Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության անցկացման գոտում իրադրության սրման հետ կապված մարտի 25-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ: Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման եւ Անդրկովկասում անվտանգության պահպանման ուղիները», - հայտնել են ՌԴ ՊՆ-ում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ