27 03 2022

Այս ընտրությունները սուտ ու կեղծիքը արմատախիլ անող են․ շանսերս բարձր եմ գնահատում․ Սպարտակ Թարթիկյան



ՔՊ-ն իր վարչական ռեսուրսները օգտագործել է, մեր կողմնակիցներին գործից ազատել է, որպեսզի կարողանա այս ընտրություններում իր ընտրվելու շանսերը մեծացնի։ Այս մասին Վեդիում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ հզոր համայնք» կուսակցության ներկայացուցիչ Սպարտակ Թարթիկյանը։

«Մեր սկզբունքներին դեմ է դպրոցներում կամ մանկապարտեզներում քարոզարշավ անելը, մենք ամեն ինչ արել ենք, որ ազնիվ, արդար ընտրապայքար տեղի ունենա»,-ասաց նա։

Համայքնապետի թեկնածուն շատ բարձր է գնահատում իր շանսերը։

«Այս ընտրությունները սուտ ու կեղծիքը արմատախիլ անող ընտրություններ են։ Այս ընտրություններով պետք է այնպես անենք, որ մեր բնակիչները, մեր ժողովուրդը ապրեն բարեկեցիկ ու լավ համայնքում»,- նշեց Թարթիկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ