Կան Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ՀՀ տարածքներ ու Ադրբեջանի տարածքներ, որոնք Հայաստանի վերակսկողության ներքո են։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս հարցերը պետք է լուծվեն բանակցությունների արդյունքներով, բնականաբար, դե յուրե հիմնավորված արձանագրումների, իրավական նշանակություն ունեցող փաստերի հիման վրա»,– ասաց Փաշինյանը։
Փաշինյանը նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Խորհրդային ժամանակների սահմանագիծն է, որով տարվելու են աշխատանքները։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը