Նիկոլ Փաշինյանի թե՛ միջազգային այցերից, թե՛ առհասարակ իր գործողություններից որևէ դրական ակնկալիք չեմ ունեցել, չունեմ, հակառակը՝ ունեմ մշտապես տագնապի զգացում: Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Ինչ վերաբերում է Փաշինյանի ասածին, թե իրեն ճիշտ չեն հասկացել՝ ոչ Արցախում, ոչ Հայաստանում, Արամ Վարդևանյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանը հայտնի է նրանով, որ մի բան է ասում, հետո հակառակը, հետո պնդում է նախորդը, այսինքն սա որպես կանոն պետական քաղաքական գործչի հռետորաբանության անտրամաբանական մասն է, որը մեր պետությանը լավ ճանապարհով չի տանում»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը