27 04 2022

Նիկոլի բացած պատմության սև էջը փակվում է. Արտակ Զաքարյան

Նիկոլի բացած պատմության սև էջը փակվում է. Արտակ Զաքարյան

Այս օրերին Հայաստանում ծնվում է համաժողովրդական շարժում, որը երեք շատ կարևոր ձեռքբերում է ունենալու: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:

Նա, մասնվորապես, նշել է.

«1. ՀԱՅԸ նորից դառնում է ԱԶԳ: Նա մերժելու է իր շարքերում գլուխ բարձրացրած  մորթապաշտությանը, «նիկոլիզմը» և մարտնչող տգիտությանը: Ազգային ոգին ու արժանապատվությունը նորից վերակենդանանում են: Այսօր Երևանի փողոցներում ձևավորվում է համազգային նպատակների համար պայքարի պատրաստվող նոր ազգային պետությունը:

 

2. Նիկոլի քանդած Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը կրկին համախմբվում է: Հայն աշխարհում վերականգնելու է իր պատիվը, անվտանգությունը և խաղաղ պետականությունը: Արցախն ու Հայաստանը վերագտնելու են պետությունն ամրացնելու, ռազմա-քաղաքական դիրքերը վերականգնելու և Արցախն ամբողջացնելու ճշմարիտ ուղին:

3. Նիկոլն ու իր նեղ խունտան դատապարտվելու են: Ընդ որում, հնչելու են և´ իրավական, և´ քաղաքական, և´ բարոյական դատավճիռներ: Նիկոլի բացած պատմության սև էջը փակվում է:

Համաժողովրդական դիմադրության «STOP Նիկոլ» շարժումը Հայ ժողովրդի ապագայի միակ երաշխիքն է դարձել:

Ինչպես 1988թ. համազգային շարժումը հիմք դրեց Հայաստանի ու Արցախի անկախ պետությունների ձևավորման համար, այնպես էլ այս օրերին սկսված համաժողովրդական շարժումը հիմք է դնելու Արցախի ու Հայաստանի պետականությունների նոր վերածննդի համար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ