28 04 2022

Քավալայի ցմահ ազատազրկումը Թուրքիայում հուշում է, որ Հայաստանին նոր վտանգների են սպասվում

Քավալայի ցմահ ազատազրկումը Թուրքիայում հուշում է, որ Հայաստանին նոր վտանգների են սպասվում

zham.am-ը գրում է.

«Ինչպես հայտնի է, օրեր առաջ թուրքական դատարանը ցմահ ազատազարկման դատապարտեց այդ երկրի հայտնի իրավապաշտպան և հանրային գործիչ Օսման Քավալային: Վերջինս հայտնի էր, որպես թուրքական մշակույթային ժառանգության տարածող աշխարհով մեկ: Բացի այդ, այս թուրք գործիչը հայտնի էր, որպես այդ երկրի ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպան: Օսման Քավալային  Արևմուտքում նույնիսկ համեմատում են ԽՍՀՄ-ի ժամանակների Անդրեյ Սախարովի հետ:

Եվ բնական էր, որ Քավալան հայերի նկատմամբ պետք է ունենար այն դիրքորոշումը, որն մենք ակնկալում ենք թուրք հանրությունից:

Ինչպես հայտնի է, տարիներ առաջ Քավալան այցելելով Երևան, Ծիծեռնակաբերթի հուշահամալիրում  հայտարարեց հետևյալը. «...ես արդեն մի քանի անգամ եղել եմ Հայաստանում, սակայն ապրիլի 24-ին առաջին անգամ եմ լինում և հասկանում եմ հայերի վերաբերմունքը մեր նկատմամբ... առանց այս ամենը հասկանալու և ընդունելու հայ-թուրքական երկխոսությունն անկեղծ բնույթ չի կարող կրել...», - նշեց  Քավալան: Եվ զարմանալի չէր, որ 2020 թվականին Քավալան արժանացած Հրանտ Դինքի անվան 12-րդ միջազգային մրցանակին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս տարիների ընթացքում միշտ ցանկանում էր պատժել Քավալային, սակայն վախենում էր միջազգային արձագանքից: Բացի այդ, Քավալայի հանդեպ վերաբերմունքը յուրօրինակ լակմուսյան թղթի նման մի բան էր, որով երևում էր Անկարայի իրական մտադրությունները քրդերի և հայերի նկատմամբ:

Քավալային մեղադրում են, իբր 2016-ի ռազմական հեղաշրջմանը ակտիվ մասնակցության համար: Սակայն նույնիսկ իշխանությունները չեն կարողանում թաքցնել, որ նրան պատժելու իրական պատճառը այլ տեղում է գտնվում:

Ռուս-ուկրաինական պատերազմը և Նիկոլ Փաշինյանի Թուրքիայի հանդեպ «իր կետից» նոր  պահվածքը վերջապես Էրդողանի ձեռքերը ազատեցին նաև Քավալայի հարցում և, ահա, օրեր առաջ նա դատապարտվեց ցմահ ազատազրկման: Ընդորում Քավալայի հանդեպ այս ռեպրեսիվ քայլը հատուկ էր ընտրված  Ապրիլի 24-ի տարելիցի օրը: Նրան դատապարտեցին սույն թվականի ապրիլի 25-ին: 107 տարի առաջ, 1915-ին նույնը իրականացրին հայ մտավորականների հետ:

Հատուկ նշենք նաև, որ այս տարի առաջին անգամ, սկսած 2010 թվականից, Թուրքիայում կրկին արգելվեցին միջոցառումներ իրականացնել Հայոց ցեղասպանությանը նվիրված,  ինչը նույնպես պատահական բնույթ չունի:

Այս ամենը նշանակում է մեկ բան, Նիկոլ Փաշինյանը և իր խմբակը իրենց «խաղաղության դարաշրջանի» կեղծ կարգախոսներով գրեթե լեգիտիմացրել են Թուրքիայում նոր հակահայկական թրենդի առաջ գալը: Անկարայում հասկացել են, որ այսօր Երևանում իշխանության մեջ են հայտնվել մարտնչող տգետները, և որից չօգտվելը աններելի կլիներ իրենց համար: Ահա, թե ինչու են այսօր թուրքական իշխանությունները, օգտվելով այս առիթից փորձում են ջնջել այն բոլոր  ձեռքբերումները, որոնք առաջ եին եկել  մինջև 2018  թվականը:

Նույնիսկ շարքային քաղաքացու համար պարզ է, որ այն Թուրքիան, որը կրկին կոշտացնում է իր վերաբերմունքը հայերի նկատմամբ, ռեպրեսիաների է ենթարկում իրավապաշտպաններին, չի կարող անկեղծ երկխոսության քաղաքականություն վարել Հայաստանի հանդեպ: Քավալայի հանդեպ վերաբերմունքը, որպես յուրօրինակ լակմուսյան թուղթ, ցույց է տալիս Էրդողանի իրական մտադրությունը մեր երկրի նկատմամբ, և այս համատեքստում Փաշինյանի «խաղաղության» հռետորաբանությունը ոչ այլ ինչ է, քան պարզ խաբեություն: Այդ քաղաքականությունը Հայաստանին տանելու է, ոչ թե խաղաղության, այլ նոր պատերազմի: Իսկ այդ խաբեության քաղաքականությունը մոլորության արդյունք է, թե նախապես ծրագրված հրեշավոր դիրքորոշում, պարզ կդառնա մոտ ապագայում:

Սա է իրականությունը»:

 

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ