Պարոն Համբարձումյան, այսօր Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է. «Երկրում առկա է զանգվածային անկարգություններ իրականացելու վտանգներ»: Ընդդիմության ակտիվ պայքարի ֆոնին այս հայտարարությունը ինչպե՞ս եք գնահատում:
Սա առաջին հերթին խոսում է այն մասին, որ հանրահավաքը, ենթադրվում է, լինելու է բազմամարդ, եթե անվտանգության ծառայությունը նման մտահոգություն է հայտնում: Դա նշանակում է, որ անվտանգության ծառայության տվյալներով եւս հանրահավաքը լինելու է բազմամարդ, եւ այսպես ասած՝ հուժու: Դրա հետ միասին անվտանգության ծառայությունն իր գործառույթների շրջանակում պրոֆիլատիկ, նախազգուշական միջոցառում է իրականացնում, փորձում են նախազգուշացնել, որ քաղաքական գործիչները, անհատները, ովքեր որ լինելու են կազմակերպիչների թվում, զերծ մնան այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել զանգվածային անկարգությունների: Իրենք կատարում են իրենց աշխատանքը, եւ ես որեւէ արտառոց բան չեմ տեսնում հայտարարության մեջ, առավել եւս` սպառնալիք: Այսպիսի հայտարարություններ, եթե չեմ սխալվում, արվել են նաեւ նախկինում, երբ նախատեսվել եւ իրականացվել են նմանատիպ ակցիաներ:
Ընդդիմությունը հայտարարել է, որ մայիսի 1-ին պայքարի վճռական փուլն է լինելու: Դուք անձամբ մասնակցելո՞ւ եք այդ հանրահավաքին:
Մենք արդեն կազմակերպված մի քանի հանրահավաքներին մեր մասնակցությունն ունեցել ենք թե անհատական, թե ՀԿ-ի մակարդակով, եւ այս հանրահավաքին էլ անպայման մասնակցելու ենք: Անկեղծ Ձեզ ասեմ, թե ինչու ենք մասնակցում: Մենք ասել ենք ու եւս մեկ անգամ կրկնում եմ՝ մենք քաղաքական գործիչներ չենք, քաղաքականությամբ չենք զբաղվում: ՀԿ-ն ի սկզբանե ստեղծվել է լրիվ այլ նպատակներով: Ուղղակի, կամա թե ակամա, մեր երկիրը գտնվում է այնպիսի իրավիճակում, հանգամանքներում ու պայմաններում, որ ուզես, թե չուզես, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ իր մասնագիտության ոլորտից, մտահոգված ենք երկրի ճակատագրով եւ ակամայից ներգրավվում ենք այս պրոցեսների մեջ: Ոչ միայն ներգրավվում ենք, այլեւ ակտիվություն ենք ցուցաբերում: Մասնակցելու ենք, որովհետեւ այս պրոցեսներն իսկապես բարձրացնում են այնպիսի խնդիրներ, որոնք մտահոգում են մեր հանրությանը, մեր երկրին, մեր ժողովրդին: Շատ կարեւորում եմ հանրահավաքի բազմամարդ լինելը, որովհետեւ պետք է իշխանությունների համար տեսանելի լինի ժողովրդի մտահոգությունը: Փորձը ցույց է տալիս, որ այսօրվա իշխանություններն այսպես են գնահատում՝ եթե հրապարակում մարդիկ քիչ են, հետեւաբար խնդիրը հանրությանը չի հուզում, բայց չէ որ հարյուրավոր, հազարավոր մարդիկ պարզապես ֆիզիկապես չեն կարողանում գալ հրապարակ, բայց նրանք այդ խնդիրներով ապրում են, մտահոգված են: Ստացվում է այնպես, որ եթե մարդիկ հրապարակում չեն, այդ խնդիրներն իշխանությունները սկսում են անտեսել, չլսելու են տալիս: Հիմա, գոնե այսկերպ, հանրությունը կփորձի իր ձայնը հասանելի դարձնել իշխանություններին եւ կպարտադրի ձեռնպահ մնալ չմտածված, Հայաստանը վնասող գործողություններից:
Դուք Ձեր հայտարարություններում նաեւ անդրադարձել եք Հայաստանի արտաքին քաղաքականության հետ կապված որոշ շեշտադրումների, մասնավորապես մեր երկրում Ռուսաստանի քաղաքական դերակատարմանը: Դուք այս տեսանկյունից ի՞նչ խնդիրներ եք տեսնում եւ կա՞ վտանգ, որ իշխանությունը քաղաքական վեկտորի փոփոխություն է ուզում անել` նվազեցնելով Ռուսաստանի ազդեցությունը մեր երկրում:
Տարեց տարի Ռուսաստանի դերակատարությունը, ազդեցությունը Հայաստանում, իմ կարծիքով, գնալով նվազում է: Դա ունի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ: Ի վերջո, հայ ժողովուրդը պետք է իրեն հուզող հարցերի պատասխանները ստանա: Այդ հրապարակումներում մենք մանրամասն անդրադարձել ենք, թե կոնկրետ Հայաստանի բնակչությանն ինչն է մտահոգում Ռուսաստանի հետ կապված հարաբերություններում: Շատերը մտածում են, որ պատերազմը սկսվեց Ռուսաստանի, այսպես ասած, լուռ համաձայնությամբ: Հիմա այս հարցի պատասխանը պե՞տք է ստանանք, թե՞ ոչ: Երկրորդ՝ մարդիկ մտածում են, թե Ռուսաստանին պետք է, որ Հայաստանն այսքան թույլ լինի, դրա համար Հայաստանում իշխանափոխություն տեղի չի ունենում, որպեսզի մնա կամակատար իշխանություն եւ ինչպես կամենան, Հայաստանն օգտագործեն: Այդ ամենը բերում է նրան, որ հակառուսական տրամադրություն ունեցող մարդիկ, քաղաքական գործիչները կարողանում են դիվիդենտներ ձեռք բերել, շահարկել եւ հակառուսական տրամադրությունները Հայաստանում զարգացնել: Անձամբ ես չեմ ցանկանում, որ այդպես լինի, ես ուզում եմ, որ Ռուսաստանի որպես ռազմավարական գործընկեր լինելն ընդգծված լինի, ժողովուրդը հասկանա ու այդպես էլ Ռուսաստանին ընկալի: Մեր ասածն այն է, որ Ռուսաստանը պետք է այդ ամեն ինչը տեսնի ու դրանից հետեւություններ անի, բարձրացնի ժողովրդի մոտ իր հեղինակությունը:
Ինչ քայլերո՞վ:
Օրինակ հենց Հայաստանի տարածքների հետ կապված, երբ Ադրբեջանն օկուպացրեց, առնվազն պետք է սուր հայտարարություն արվեր, վերջնագիր ներկայացվեր: Պետք է Ռուսաստանը Հայաստանին էապես օգներ, որ Հայաստանը կարողանար դիմակայել այս խնդիրներին: Վերջիվերջո մենք ռազամավարական հարբերությունների մեջ ենք, պետք է արագ մեր բանակը համատեղ վերականգնեինք, մեր անվտանգության համակարգն ուժեղացնեինք: Ես հասկանում եմ՝ այսօր Ռուսաստանն էլ բավական մեծ խնդիրներ ունի, միջազգային իրավիճակն է շատ վատը, ոչ բարենպաստ Հայաստանի համար, բայց դրա հետ միասին, եթե այսպես շարունակվեց, մարդիկ, հատկապես, որ Հայաստանում շատ ուժեր կան, որոնք հակառուսական են, սկսելու են երես թեքել ու նույն իշխանություններից պահանջելու են, որ քաղաքական զարգացման վեկտոր փոխվի: Սա ի՞նչ է նշանակում: Տեսեք` խաղաղության դարաշրջանի ենք գնում, մեր բոլոր ազգային հետաքրքրությունները, ազգային շահերը զիջում ենք թուրքերին եւ դրա դիմաց ստանում ենք խաղաղություն: Տարածաշրջանում լիիրավ դեր ունի Թուրքիան, Թուրքիայի հետ գնանք խաղաղության պայմանագիր կնքենք, ինչքան ազդեցությունը կտարածվի մեզ վրա, թող տարածվի, կհայտնվենք, այսպես ասած, վասալական մի իրավիճակում կամ համագործակցության ինչ-որ մի մակարդակ կլինի ու այդպես կապրենք որպես Ստամբուլի հայերով բնակեցված մի թաղամաս: Ռուսաստանն էլ թող իր հոգսերով լինի, ռուսական բազան էլ ժամանակի ընթացքում կխնդրենք, որ դուրս գա, ինչպես Վրաստանում տեղի ունեցավ: Այս ապագան պե՞տք է Հայաստանին, պե՞տք է Ռուսաստանին: Եթե այո, ուրեմն հասնելու ենք դրան:
Ի դեպ, պատերազմի օրերին եւ դրանից հետո էլ շատ է խոսվում պատերազմի ընթացքում Ռուսաստանի դերակատարության մասին: Հիմա Նիկոլ Փաշինյանն ասում է, որ մեզ միջազգային հանրությունը պարտադրում է նշաձողն իջեցնել: Դուք նկատե՞լ եք, որ իսկապես նշաձողի իջեցման, այսինքն՝ Արցախը Ադրբեջանին թողնելու հայտարարություններ հնչեցվել են, օրինակ, Ռուսաստանի կողմից:
Իսկ Նիկոլ Փաշինյանն ինչպե՞ս է գնահատում Ռուսաստանի դերակատարությունը պատերազմի ընթացքում: Գնահատական տվե՞լ է: Անձամբ ես իրենից նման բան չեմ լսել: Մի բան կարող եմ ասել, որ Ռուսաստանը դրսեւորել է շատ հավասարակշռված դիրք պատերազմի ընթացքում, քաղաքական աջակցություն է ցուցաբերել Հայաստանին: Ռուսաստանի ջանքերի շնորհիվ է եղել, որ պատերազմը հնարավոր է դարձել կանգնեցնել: Ռուսաստանի շնորհիվ է եղել, որ, այսպես ասած, գոնե պահպանվել է Արցախի տարածքն այնքան, ինչքանն այսօր ունենք:
Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին մի հատարարություն արեց, որը բորբոքեց հանրությանը՝ որ կարող էինք ունենալ այս վիճակն առանց զոհերի: Կա՞ր այդ հնարավորությունն ու ե՞րբ:
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, կարծում եմ, չէր վերաբերում պատերազմական շրջանին, այլ վերաբերվում էր մինչ այդ ծավալված քաղաքական իրադարձություններին, որոնց ես ի պաշտոնե ընդհանրապես չեմ առնչվել, տեղեկացված չեմ, չեմ կարող որեւէ կերպ մեկնաբանել: Այլ հարց է` արդյո՞ք պատերազմի ընթացքում կար հնարավորություն պատերազմը կանգնեցնելու, թե ոչ: Այո, եղել է այդ հնարավորությունը, որ մասին խոսել եմ ես, հաստատել են նաեւ Ռուսաստանի նախագահը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բայց թե ինչո՞ւ չի կանգնեցվել պատերազմը, այդ հարցի պատասանը կարող է տալ միայն վարչապետը:
Բայց Ձեզ, որպես ԱԱԾ, բացատրություն չի՞ տվել՝ ինչո՞ւ չի կանգնեցնում պատերազմը:
Որպես ԱԱԾ՝ բացատրություն չի տվել: Մենք ներկայացրել ենք իրավիճակը, հնարավոր հեռանկարը, տվել ենք առաջարկություններ, բայց որոշումը, որպես երկրի գերագույն գլխավոր հրամանատար, պետք է կայացվեր նրա կողմից:
Դուք, երբ հրաժարական տվեցիք, այսպիսի մի հայտարարություն արեցիք Նիկոլ Փաշինյանի մասին. «Նրան դավաճանի պիտակով խարազանելն առնվազն արդար չէ, որ նա հայրենասեր է, իր գաղափարներին նվիրված մարդ է»: Այս ամենից հետո էլի նույն կարծիքի՞ն եք:
Ես ասել եմ եւ այսօր էլ կրկնում եմ` անկախ նրանից` խոսում ենք Նիկոլ Փաշինյանի, թե սովորական քաղաքացու մասին, որպեսզի այդ մարդու արարքը որակենք դավաճանություն` պետական դավաճանություն, որն առանձնապես ծանր հանցագործություն է, պետք է ունենանք ծանրակշիռ փաստեր, ապացույցներ: Ես իրավաբան եմ եւ այսպես ասեմ՝ փաստերին սովոր եմ գնահատական տալ ծանրակշիռ ապացույցների, փաստական տվյալների ուսումնասիրության արդյունքում: Նման դեպքերը չեն կարող առանց քննության մնալ: Պետք է կատարվի խորը, անաչառ քննություն: Քննությամբ պետք է դետալացնել՝ վերականգնելով բոլոր հանգամանքները, թե իրականում ինչ է տեղի ունեցել մեր երկրում, եւ դրանից հետո նոր հնարավոր կլինի գնահատական տալ՝ տեղի ունեցածը դավաճանություն, դավադրությո՞ւն է եղել, թե՞ ոչ: Ուստի այսօր էլ մնում եմ իմ կարծիքին, որ վաղաժամ է Նիկոլ Փաշինյանի գործողությունները դավաճանություն որակելը:
Փաստորեն Դուք Նիկոլ Փաշինյանի գործողությունները դավաճանություն չեք համարում, սակայն միեւնույն ժամանակ Ձեր վերջին հրապարակումում կարծես ընդգծել էիք, որ նույնիսկ ադրբեջանական մամուլն է գործում հօգուտ հայաստանյան իշխանությունների ու ընդդեմ ընդդիմության: Ինչպես սա կմեկնաբանեք:
Կրկնում եմ, որ քրեադատավարական իմաստով Փաշինյանի գործողություններին որպես պետական դավաճանություն գնահատական հնարավոր կլինի տալ անաչառ քննության արդյունքում: Ինչ վերաբերում է ադրբեջանական մամուլի աջակցությանը, ապա դա իրականություն է եւ ունի հիմնական մեկ պատճառ: Դա այն է, որ ադրբեջանցիները հստակ հասկանում են, որ իրենք այսօր ռեալ երկխոսելու, իրենց շահերը պարտադրելու հնարավորություն ունեն իրենց հետ խաղաղության դարաշրջան սկսելու ցանկություն հայտնած Փաշինյանի իշխանության հետ: Այս առումով ընդդիմադիրներն ունեն շատ ավելի կոշտ կեցվածք: Ուստի ադրբեջանցիների համար ձեռնտու է ընդդիմության անհաջողությունն ու Փաշինյանի իշխանության պահպանումը: Իսկ ռուսներն էլ մեր ներքաղաքական զարգացումներն ակտիվորեն չեն լուսաբանում, որովհետեւ ջանում են արտաքուստ պահպանել չեզոքություն:
Ամեն դեպքում պատերազմից հետո Արցախի հետ կապված Փաշինյանի հայտարարություններին Դուք ի՞նչ որակում կտաք:
2018-ի հեղափոխությունը տեղի ունեցավ, քանի որ իրականում բազում խնդիրներ կային մեր երկրում, որոնք գեներացնելով` Նիկոլ Փաշինյանին ու քաղաքական թիմին հաջողվեց գալ իշխանության: Մարդիկ տեսնում էին այդ խնդիրները, ուզում էին լուծման հասնել, ինքն էլ դրանք կարողացավ հմտորեն բարձրաձայնել, մարդկանց հանել փողոց: Եթե խնդիրները չլինեին, մարդիկ փողոց դուրս չէին գա: Ես չեմ հավատացել, չեմ էլ ուզում հավատալ առանց քննության, որ նման մարդը, որ կարողացավ երկրում հեղափոխություն իրականացնել ու գալ իշխանության, կարող է գիտակցված, ի վնաս Հայաստանի գործել: Չեմ հավատում ու չեմ ուզում հավատալ առանց իմ ասած նախաքննությունն իրականացնելու: Երբ իրականացվի այդ նախաքննությունը, երբ որ կստեղծվի համապատասխան քննչական մարմին, այն ժամանակ էլ հիմնավոր պատասխան կունենանք: Ի դեպ, Դուք գիտեք, որ ԱԺ-ում ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, որը պետք է քննի 44-օրյա պատերազմի իրադարձությունները: Անձամբ ես չեմ հավատում այդ հանձնաժողովի հնարավորություններին:
Ինչո՞ւ:
Որովհետեւ չեմ հավատում դրա անաչառությանը, երկրորդ՝ չեմ հավատում, որ այդ հանձնաժողովն ունի այն գործիքակազմը, որով հնարավոր կլինի լիարժեք իրականացնել այդ քննությունը: Նույնիսկ, երբ ծանր ինչ-որ հանցագործություն էր տեղի ունենում, ու ես զբաղվում էի դրա բացահայտմամբ, հնարավոր չէր լինում ապահովել արդյունավետություն, եթե չէր լինում օպերատիվ ստորաբաժանման որակյալ ուղեկցում: Սրանք լրջագույն գործիքներ են, որոնց համակցությամբ կարող ես հասնել ճշմարտության բացահայտմանը: Իմ կարծիքով հանձնաժողովը չունենալով օպերատիվ եւ քննչական մարմնի գործիքակազմ՝ ուղղակի չի կարողանալու խնդիրը լուծել: Ձեր առաջին հարցը վերաբերում էր կայանալիք հանրահավաքին: Վստահեցնում եմ` այն տեղի է ունենում նաեւ այն պատճառով, որովհետեւ գլոբալ հարցերից մեկն էլ այն է, որ մարդիկ առ այսօր չեն հասկանում՝ դավադրությո՞ւն էր այն, ինչ տեղի ունեցավ այս ժողովրդի հետ, թե՞ իսկապես ցավալի հանգամանքների շարունակություն էր: Մարդիկ չեն կարողանում հասկանալ՝ սա պայմանավորվա՞ծ պատերազմ էր, Ղարաբաղն ուզում էին կռվով տային, թե՞ չտային, ինչո՞ւ այսպես եղավ, ինչո՞ւ համաշխարհային հանրությունը մեզ նույնիսկ բարոյական աջակցություն չցուցաբերեց այդ հարցում, ինչո՞ւ մենք մնացինք մենակ: Այսպիսի բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանները պետք է տան իրավապահ մարմինները, քննիչներն ու դատարաններն իրենց դատավարական որոշումներով, դատավճիռներով: Դա պետք է լինի համոզիչ ու անաչառ քննության արդյունք:
Ամեն ինչ եռում է. Վարուժան Գեղամյան
Մարդկանց դիակները ԱԺ-ից չհանված՝ բերում են Ռոբերտ Քոչարյանին թուղթ են տալիս. Լևոն Քոչարյան
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից. Թաթոյան
Նկատի է ունեցել «հայաստանgի» և «ղարաբաղgի»․ ՔՊ-ականը փորձել է արդարացնել եղբորը
«Որ ասում եմ ես, նշանակում ա՝ Արուսը հետս ա»․ Փաշինյանը Աննա Հակոբյանին հետը տարել է Շվեյցարիա
Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել
Արթուր Պողոսյանը նշանակվեց՝ ՔԿ, Էդուրադ Հակոբյանը` ՊԵԿ նախագահի պաշտոնում
ՊԵԿ-ը հայտնում է Մեքենա ժամանակավոր ներմուծելու դեպքում հարկ ու տուրքի պահանջի մասին
Ամերիաբանկը ճանաչվել է 2025թ. լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի
ԱՆԻՖ-ում մսխած փողը լրիվ բավարար էր տրանսպորտի հարցը լավագույնս լուծելու համար. Ռոբերտ Քոչարյան
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրական տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը
6 ամսով կսահմանափակվի խոզերի ներկրումը Հայաստան
Շիրակի մարզում կարտոֆիլ աճեցնելն անշահավետ է դարձել․ Մհեր Մելքոնյան
Ի՞նչ է սպասվում մեր երկրին՝ պարենային աղետ, թե՞ ողջ գյուղատնտեսության ոչնչացում. Մհեր Մելքոնյան
Կաթնամթերքի շրջանառության ոլորտում արձանագրված խախտումների քանակը նվազել է․ ՄՊՀ
Խոսքի ազատության տիտանական նահանջ է արձանագրվում Հայաստանում․ Արամ Վարդևանյան
Խտրականության, ատելության քարոզի հոդվածը միայն ընդդիմադիրների՞ համար է․ Րաֆֆի Ասլանյան
Առավոտը բարի չէր Տիգրան Ավինյանի և ԱՆԻՖ-ի համար. փաստաբան
Կատարվածը, անկասկած, կապված է Գյումրու առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ․ ՀՅԴ Շիրակի կոմիտե
Առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու դեպքում տուգանքը 100 հազար դրամ է. Գառնիկ Դանիելյան
2020թ․ հուլիսյան մարտերի ժամանակ վնասված տունը նոր են նորոգում
2026 թ․ հունվարի 1-ից բոլոր աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն թվային համակարգով․ Սարգսյան
Օր 17. Երևանում շարունակվում է տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը
Քրոնիկ հիվանդություններ ունեցող մեծահասակներն ավելի խոցելի են. ԱՆ
Հայաստանում սեզոնին բնորոշ սուր շնչառական վարակների ակտիվացման շրջան է. ԱՆ
Մեկ շաբաթում ՀՀ-ում թոքաբորբով հոսպիտալացվել է 578 բուժառու
45,3 մլն եվրո․ Կառավարությունը օրը սկսում է պարտք վերցնելով
Երուսաղեմի հայկական եկեղեցին հայտնում է, որ Իսրայելը ձգտում է խլել իր ունեցվածքը
Ուրֆայում վաճառքի են հանվել հայկական եկեղեցին ու քահանայատունը
Ամերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում․ տեսանյութ, լուսանկարներ
Գումարները պետք է վերադարձվեն․ Մի բան հստակ է, որ համերգը չի կայացել․ Անդրեասյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին
Վաղը դաս կա
ԿԳՄՍՆ-ն գիշերվա 12-ին որոշումներ կայացնելու փոխարեն, պիտի գիտնականների խնդրին լուծում տա․ Ցոլակ Ակոպյան
Այս կարգը նպաստում է Հայաստանում ստեղծված գիտական արդյունքի արտահոսքին․ Ատոմ Մխիթարյան
Ես սա համարում եմ դավադրություն հայոց լեզվի, պետական շահի և գիտության դեմ. Լիլիթ Արզումանյան
Չարենցի դպրոցում ծեծկռտnւք է տեղի ունեցել ֆիզկուլտուրայի ուսուցչի և աշակերտների միջև
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Հռոմի պապի առողջական վիճակը վատացել է
Զինծառայող է մահացել հիվանդությունից
Խաղամոլությունը Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանի օրոք․ ինֆոգրաֆիկա
Սննդամթերքի գները՝ հեղափոխությունից առաջ և հիմա․ ինֆոգրաֆիկա
Հայաստանից արտագաղթի պատկերը՝ 4 ղեկավարների օրոք․ Ինֆոգրաֆիկա
Նախարար Անդրեասյանը ուրիշ թվեր է հայտնում, նախարարությունը՝ լրիվ ուրիշ
Բանակի օրվա առթիվ պաշտպանության նախարարին հայհոյեցին
Նիկոլ Փաշինյանին Եվրոպայից շտապեցնում են՝ տրանսգենդերներին արտոնություններ տալ օրենքով
Արգիշտի Քյարամյանը կարճել է իր իսկ բացահայտած կոռուպցիոն գործը
Սկանդալ․ Սյունիքի մարզպետի դիպլոմը ևս կեղծ է
Քաջարան համայնքի ղեկավարի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը ստանում է նոր երանգներ․ պաշտպաններ
Աղվան Հովսեփյանը կմնա կալանավորված
Մանվել Փարամազյանը, հիվանդությամբ պայմանավորված, հսկողության կարիք ունի․ փաստաբան
Իրինա Յոլյանին և համայնքապետարանի 2 աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել