«Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանում շարժակազմի լվացման նոր ժամանակակից կայանի կառուցման նպտակով մրցույթը չի կայացել: Դրվել է նոր մրցույթը, որը վաղը բացվելու է։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց ընկերության տնօրեն Հարություն Երեմյանը:
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դիմելով վերջինիս՝ ասաց.
«Պարոն Երեմյան, էդ մրցույթը էլ դուք չդնեք: Ձեր մոտից է, էլի, ես չգիտեմ։ Վաղը ինձ ասեք ինչ է, բայց «Էլեկտրատրանսպորտ» ընկերությունն էլ այս հարցն ընդհանրապես չզեկուցի այստեղ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը