14 06 2022

Սկզբում նախարարությունը փակեցին, հիմա էլ առաջարկում են չեղարկել կոչումները

Սկզբում նախարարությունը փակեցին, հիմա էլ առաջարկում են չեղարկել կոչումները

Հայաստանի Հանրապետության  ԿԳՄՍ նախարարության  կողմից «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» օրենքի փոփոխությունների  նախագիծ է դրվել քննարկման, որով առաջարկվում է չեղարկել ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ վաստակավոր արտիստի և ՀՀ վաստակավոր նկարչի պատվավոր կոչումները և մշակույթի ու արվեստի բնագավառի համար որպես վաստակի գնահատման չափանիչ պահպանել ՀՀ արվեստի վաստակավոր գործչի և ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումները, որոնք առավել ընդգրկուն եզրույթներ են և ներառում են դաշտ ամբողջապես։

Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածով ամրագրված «գրական, գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատության» իրավունքը։

Փոփոխությունների արդյունքում կարևոր երաշխիքներ են ստեղծվում մշակույթի և արվեստի ոլորտում ստեղծագործողների հավասար պայմաններում ինքնադրսևորվելու ու ստեղծագործելու, իրենց արվեստը հանրությանը ներկայացնելու համար, դրանով իսկ ապահովվում է սահմանադրական իրավունքը։

Հարկ է նշել, որ սույն պատվավոր կոչումների չեղարկման դեպքում կարիք կլինի վերանայելու հուղարկավորության կառավարական հանձնաժողովի ձևավորման չափանիշները:

Նշենք, որ ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի կոչման արժանացած արվեստագետները ստանում են 40 000 դրամ պարգևավճար:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ