Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ պատերազմը դադարեցնելու հնարավորություն եղել է 2020 թվականի հոկտեմբերի 19-ին։ Այս մասին է վկայում Կրեմլի կայքում տեղադրված հանդիպման սղագրությունը։
Հայաստանի նախագահի կայքում հանդիպման այդ հատվածը չի հիշատակվում:
«Իրականում մենք ուզում էինք ավելի շուտ դադարեցնել, ինչ-որ կերպ ավարտել պատերազմը, եւ ես գիտեմ Ձեր ջանքերը: Դուք հնարավորություն ունեիք հոկտեմբերի 19-ին [2020թ.]՝ այդ մասին մենք զրուցել ենք Սերգեյ Վիկտորովիչի [Լավրովի] հետ, երբ նա Երեւանում էր։ Բայց այնպես ստացվեց, որ նոյեմբերի 9-ին [2020թ.] եղավ, բայց ամենակարեւորը՝ պատերազմը կանգնեցվեց»,- Խաչատուրյանի այս խոսքերը մեջբերում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը