ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հատուկ ուշադրություն է կդարձնի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը: Այդ մասին ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հատուկ ուշադրություն է դարձվելու 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը։ Հիշեցնեմ, որ դրանք կոչված էին ապահովել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը և Հարավային Կովկասը դարձնել խաղաղության, կայունության և բարգավաճման գոտի» - նշել է Զախարովան:
Նշենք, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով Ադրբեջանում կլինի հունիսի 23-24-ը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը