28 06 2022

Ինչո՞ւ Հայաստանը ՄԽ համանախագահներին չի հրավիրում Երևան. Սուրեն Սարգսյան

Ինչո՞ւ Հայաստանը ՄԽ համանախագահներին չի հրավիրում Երևան. Սուրեն Սարգսյան

Մինսկի խմբի «մահանալու» մեղքը Ֆրանսիան ու ԱՄՆ-ն մի կողմից և Ռուսաստանը մյուս կողմից բարդում են միմյանց վրա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը, արձագանքելով ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի շարունակության վերաբերյալ ամերիկյան կողմի հայտարարությանը:

Նա նաեւ նշել է. «Հայաստանն էլ, ի տարբերություն Ադրբեջանի պնդում է, որ ՄԽ-ն մեզ պետք է:

Հիմա հարց: Ինչո՞ւ Հայաստանը ՄԽ համանախագահներին չի հրավիրում Երևան: Ի դեպ, դա կլինի Արևմուտք-ՌԴ շփման միակ խողովակը: Թող գան տարածաշրջան, թող Ալիևն էլ չընդունի: Լիքը բան պարզ կդառնա բոլորին»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ