Բժիշկ Հենրիկ Մարգարյանն անդրադարձել է Իշխան Սաղաթելյանի՝ Եվրոպա կատարած այցին և ներկայացրել իր դիտարկումները.
«Ստրասբուրգում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը մի շարք կարևոր հանդիպումներ է ունեցել Եվրոպական Խորհրդարանում (ԵԽ պատգամավորներ, ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ Պետեր Վիտանովի, Եվրոպական Խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկսա Ֆուրլասի, Խորհրդարանի ECR քաղաքական խմբի փոխնախագահ Չառլի Վայմերի,ԵԽ փոխնախագահ Հեիդի Հաութալայի, ԵԽ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Նիկոս Անդրուլակիսի հետ)՝ փորձելով Եվրոպայից կորզել հայանպաստ լուծումներ Արցախի և Հայաստանի հարցերում։
Եթե հաշվի առնենք , որ Սաղաթելյանը այլևս չի զբաղեցնում ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնը , ապա ակնհայտ է , որ Եվրոպայի հետաքրքրությունը ուղղված է « Դիմադրության » շարժմանը, որը իր զուտ հայամետ բովանդակությամբ, միգուցե , լիարժեք համադրելի չէ ԵՎրոպայի դիրքորոշման հետ , սակայն ստեղծված վիճակի հետ պետք է հաշվի նստել:
Կարևոր է ընդիմության ներկայացուցչի նման ընդունելությունը և առաջ բերած օրակարգը:
Զուտ հասկանալու համար, եթե «ուսապարկերի» միջից հանես պաշտոնն ու մանդատը քանիսի՞ն ԵՎրոպայի վիզա կտան , էլ չեմ ասում հետները հանդիպեն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը