Այս օրերին Ստրասբուրգում եմ գտնվում, աշխատանքային այցով ժամանել էի Եվրոպական խորհրդարան, որտեղ անցնող օրերի ընթացքում ունեցել եմ մի շարք կարևոր հանդիպումներ: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Իշխան Սաղաթելյանը:
«Հանդիպումներ եմ ունեցել Եվրոպական խորհրդարանի փոխնախագահների հետ, Արցախի հետ բարեկամական խմբի համանախագահների հետ, Հարավային Կովկասում Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունների ղեկավարի հետ, Հայաստանի հարցերով համազեկուցողի հետ ու մի շարք այլ կարևոր հանդիպումներ:
Վերադառնալուց հետո շատ ավելի մանրամասն կխոսեմ այդ հանդիպումների արդյունքների մասին: Ասեմ, որ հանդիպումների նպատակն էր նաև ներկայացնել «Դիմադրության» շարժման, խորհրդարանական ընդդիմության տեսակետները, մոտեցումները, ծրագրերը՝ Արցխյան հիմնախնդրի կարգավորման, Հայաստանի անվտանգության, մեր պատկերացումների, կարմիր գծերի և առհասարակ մեր ժողովրդի մոտեցումների մասին: Հանդիպումների ժամանակ խոսել եմ նաև Հայաստանի ներքաղաքական խնդիրների, ժողովրդավարական գործընթացների մասին: Հստակ պետք է արձանագրել, որ Հայաստանի ու Արցախի շահերը պատշաճ կերպով ներկայացված չեն»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը