13 07 2022

Իշխանությունների այս քայլը երեք շարունակություն է ենթադրում. Կարեն Քոչարյան

Իշխանությունների այս քայլը երեք շարունակություն է ենթադրում. Կարեն Քոչարյան

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրում է.

«ՔՊ խմբակցությունը որոշել է ընդդիմադիր 2 խմբակցությունների բոլոր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ դիմելու վերաբերյալ ԱԺ խորհրդի նիստ հրավիրել։

Շատ երկար պետք չէ մտածել, որպեսզի հասկանալ, որ իշխանությունների այս քայլը երեք շարունակություն է ենթադրում.

1. Շարքային շանտաժ է, որպեսզի ընդդիմադիրները վերադառնան ԱԺ
2. Իշխանությունները պայմանավորվել են (գնել են) ընդդիմադիր ֆրակցիաների ընտրական ցուցակներում հաջորդող անհրաժեշտ քանակությամբ անձանց հետ, որոնք կգնան ԱԺ և «կաշխատեն որպես կառուցողական ընդդիություն»
3. Իշխանությունը գնում է դեպի նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների։

Չորրորդ տարբերակ չկա։

Իսկ թե վերոնշյալ երեք տարբերակներից որն իրականություն կդառնա, կտեսնենք մոտ ապագայում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ