Նման բան չեմ հիշում, որ սահմանափակեն, որ ինչ-որ մեկը իր հայրենիք չմտնի, մեկ էլ 30 տարի առաջ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք է եղել: Իրականում սա քաղաքական դրդապատճառ ունի: Այս փուլում, երբ թուրքերն ու Փաշինյանը սիրախաղով են զբաղվում, ՀՅԴ-ն բնականաբար դառնում է թիվ մեկ հակառակորդը: Այս մասին մամուլի ասուլիսում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Այս պայմաններում Փաշինյանը ձգտում է Հայաստանի ներսում և սփյուռքում վերացնել ընդդիմությունը, որպեսզի կարողանա երկրորդ կապիտուլյացիոն ակտը ստորագրի: Այս մարդկանց նպատակը հենց դա է՝ ՀՀ-ն կտրել սփյուռքից, հայությանը ջլատել»,-ասաց պատգամավորը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը