04 08 2022

Էդ Ադրբեջանն է, որ չի օգտվում. Ասում եմ՝ Հատե՛ք ՀՀ սահմանը, գնացե՛ք Նախիջևան․ կապահովենք անվտանգությունը․ Փաշինյան



Ադրբեջանը հայտարարում է, թե Հայաստանը պարտավորվել է Ադրբեջանի արևմտյան շրջանի և Նախիջևանի միջև կապը ապահովել: Այո, մենք այս ընթացքում այսօր էլ պատրաստ ենք այդ կապն ապահովել: Էդ Ադրբեջանն է, որ չի օգտվում մեր ընձեռած հնարավորություններից: Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք այսօր էլ ասում ենք, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես կարգն է, եկեք հատեք Հայաստանի սահմանը և գնացեք Ադրբեջան: Մենք նաև դեռևս նախորդ տարվանից ունենք մաքսային ծառայության կետ և սահմանային ծառայության կետ, և մենք ասել ենք Ադրբեջանին, որ ցանկացած պահի այդ կետերը կարող են հատել և կապ հաստատել Նախիջևանի հետ: Ինչ վերաբերում է նոր կառուցվող ճանապարհներին, եռակողմ հայտարարության մեջ հստակ ընգծված է, որ դա պետք է տեղի ունենա կողմերի համաձայնությամբ: Մենք ասում ենք, որ այդ ճանապարհների երթուղին համարում ենք երկրորդ հարցը, առաջինը իրավական ընթացակարգերի ամրագրումն ու գործարկումն է: Պաշտոնապես ասում եմ՝ Ադրբեջանն այսօր մի քանի կետերով կարող է հատել Հայաստանի սահմանը և երթևեկել մինչև Նախիջևան»,- ասաց Փաշինյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ