Տարբեր մակարդակներում ՌԴ-ի եւ Հայաստանի սերտ շփումները թույլ կտան պարզաբանել այն հարցերը, որոնք Երեւանն ունի Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքի վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ТАСС-ի հարցին:
«Կան եռակողմ փաստաթղթեր, որոնք հիմնական ելակետն են։ Կարևոր է կատարել բոլոր պարտավորությունները, որոնք կողմերը ստանձնել են այդ փաստաթղթերով։ Եթե հարցեր կան, ապա, անշուշտ, դրանց պետք է պատասխանել։ Միևնույն ժամանակ, սերտ շփումները, որոնք մենք ունենք տարբեր մակարդակներում հայկական կողմի հետ, մեզ թույլ կտան պարզաբանել այն հարցերը, որոնք առկա են», - ասել է Պեսկովը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօրվա կառավարության նիստում հայտարարել էր, որ Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները հասարակության շրջանում մի շարք հարցեր են առաջացնում ռուս խաղաղապահների գործունեության վերաբերյալ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը