Այս իշխանությանը հեռացնելու երկու ճանապարհ կա՝ հրաժարական և պաշտոնանկություն՝ խորհրդարանի միջոցով։ Այս երկու տարբերականերից որևէ մեկը հաջողության կհասնի բացառապես համաժողովրդական լայն ընդվզման, ապստամբության միջոցով, որովհետև սրանք հակահայ իշխանություններ են։ Այս մասին «Երկիր Մեդիա», «Հ2» և «5-րդ Ալիք» հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։
«Եթե համաժողվորդական ընդվզման պատկերը չունենանք` ո'չ հրաժարականը , ո'չ պաշտոնանկությունը չի ստացվելու։ Մենք պետք է ունենք հասունացված այդ իրավիճակը և նոր մտնենք այդ պրոցեսի մեջ։ Պաշտոնանկությունը մեր օրակարգում է, մենք կմտնենք պրոցեսի մեջ այն ժամանակ, երբ կունենանք նպաստավոր պայմաններ»։
Ինչ վարեբերում է խորհրդարան գնալուն, Սաղաթելյանը վերահաստատում է․
«Մեր նախորդ հայտարարության և որոշումների մեջ որևէ բան չի փոխվել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը