«Ինչ ենք մենք առաջարկում․ մենք առաջարկում ենք արժանապատիվ խաղաղություն․ հիմնական մի տեսակետ կա, թե՝ ով էլ լիներ, միևնույն է նոր էր լինելու, եթե մի ուրիշը գա՝ բան չի փոխվելու։ Այս հիմնական թեզն է, որ իրեն սպասարկող հատուկ հանձնարարություններով անձնակազմը փորձում է հայ ժողովրդին տրամադրել, թե՝ ժողովուրդ ջան պետք է համակերպվել, ով էլ լինի բան չի փոխվի, բայց ես վստահեցում եմ, որ փոխվելու է , առանց Նիկոլի շանս կա , բաց՝ իրենով դատապարտված ենք, իրենով վերջացած ենք»,-այս մասին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ լրագրողների հետ զրույցում։
«Մենք առաջարկել ենք, որ պետք է լինի նոր որակի կառավարություն, ով պետք է կարողանա դիմագրավել երկրի սպառնալիքները․ հնչեցրել ենք այդ քայլերի հերթականությունը։ Մեր երկրի թիվ մեկ անվտանգության երաշխավորը մեր բանակն է , շատ արագ հետևողական քայլերով պետք է բանակը վերականգնել և անցնող երկու տարին բավական ժամանակ էր , նույնիսկ ժամանակացույց էինք հրապարակել ՝ երբ և ինչ էինք անելու։ Բայց իրենք զբացված են Երևանում այգիներ կառուցելով , ընդ որում՝ վարկային միջոցներով, որովհետև իրենք պատրաստվում են Երևանի քաղաքապետի ընտրությանը, իրենք չեն պատրաստվում սահմանների պաշտպանությանը։ Պաշտպանության նախարարը ՔՊ-ի պաշտպանությամբ է զբաղվում , ա՛յ տղա գնա երկրի սահմանների պաշտպանությամբ զբաղվիր»,-իր խոսքում նշեց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը