23 08 2022

Գոյության կռիվ. կանխել տոների գողացումը․ Անդրանիկ Թևանյանի գրառումը

Գոյության կռիվ. կանխել տոների գողացումը․ Անդրանիկ Թևանյանի գրառումը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի գրառումը. «Գոյության կռիվ. կանխել տոների գողացումը

Հայաստանի գլխավոր տոնը սեպտեմբերի 21-ին է, որի հիմքերը դրվել են օգոստոսի 23-ին:

Սեպտեմբերի 21-ին ու օգոստոսի 23-ին տեր կանգնելու խորհրդանշական օրը Եռատոնն էր: Մայիսի 9, սակայն, մեզանից գողացվեց նոյեմբերի 9-ին: Գողությունը շարունակվում է ու նոր «բնագծեր» նվաճում:

Եթե 32 տարի առաջ օգոստոսի 23-ին ամրագրված ՀՀ առաքելությունը, մասնավորապես, Արցախի ու Հայոց ցեղասպանության մասով զրոյացվի (ինչն իրականացնում են օրվա իշխանությունները), ապա մեր երկրի գոյությունը կիմաստազրկվի:

Սեպտեմբերի 21-ին տեր կանգնելու համար օգոստոսի 23-ը պետք է գնահատել ու որևէ պարագայում թույլ չտալ նոր նոյեմբերի 9-ը, ինչի գլխավոր նախապայմանն իշխանափոխությունն է՝ առողջ, պրոֆեսիոնալ, ազգային, պետական մտածելակերպով իշխանության ձևավորումը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ