25 08 2022

Մեր ԱԳՆ–ն պատասխանել է ՌԴ-ին, բայց չեն ասում, թե ինչ

Մեր ԱԳՆ–ն պատասխանել է ՌԴ-ին, բայց չեն ասում, թե ինչ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը սահմանված կարգով պատասխանել է ՌԴ դեսպանության նոտային։ Այս մասին լրատվամիջոցներին ասել է ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, չբացահայտելով, սակայն նոտայի բովանդակությունը։

«Նոտայի բովանդակությունը ներքին դիվանագիտական գրագրության մաս է կազմում, հետեւաբար ճիշտ չենք համարում դրա հրապարակումը»,– ասաց Վահան Հունանյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 17–ին, ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանատունը նոտա էր հղել Հայաստանի ԱԳՆ՝ տեղական տեղեկատվական տիրույթում Ռուսաստանի հասցեին շրջանառվող հակառուսական կեղծ մեղադրանքների պատճառով։

Դեսպանատան հայտարարության մեջ նշվում էր, որ վրդովված են տեղական տեղեկատվական տիրույթում շրջանառող ցինիկ շահարկումներից, որոնք անարգող եւ կեղծ մեղադրանքներ են պարունակում ռուսական կառույցների հասցեին՝ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգությանը մեղսակից լինելու մասին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ