26 08 2022

Սուրմալուն ուղղակի առիթ էր. ՌԴ-ն մեսիջ հղեց ՀՀ իշխանություններին. Հայկ Խալաթյան



ՌԴ-ի բողոքի նոտան Սուրմալուի դեպքերի վերաբերյալ ուղղակի առիթ էր: Դա ավելի շուտ մեսիջ էր ՀՀ իշխանություններին, որ Մոսկվայի դուր չի գալիս այն հակառուսական ալիքը, որը դուրս է գալիս հենց իշխանամետ լրատվամիջոցներից: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վերլուծաբան Հայկ Խալաթյանը:

Նա հիշեցրեց՝ ինչպես վերջերս տեղի ունեցած հակառուսական ցույցը տապալվեց:

«Փաստորեն ստացվում է, որ ՀՀ իշխանությունները կարողանում են այնպես անել, որ այդ ցույցերը տեղի չունենան: Սպասելի էր, որ ռուսական կողմի ճնշումներից հետո, հայկական կողմը որոշակի քայլեր արեց Ռուսաստանին հաճո»,-ասաց Խալաթյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ