Անկարան հուսով է, որ Լաչինի, Աղավնո և Սուս գյուղերը Ադրբեջանի վերահսկողության տակ վերադարձնելը կնպաստի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի ԱԳՆ-ն:
«Մենք ուրախ ենք, որ Լաչին քաղաքն ու Աղավնո և Սուս գյուղերն այսօր վերադարձվել են Ադրբեջանի վերահսկողության տակ ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրի կետերին համապատասխան շարունակվող գործընթացի շրջանակներում: Հուսով ենք, որ այս իրադարձությունը, որը կարեւոր քայլ է Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատման ճանապարհին, կնպաստի տարածաշրջանային կարգավորմանը, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը», - ասվում է հայտարարության մեջ:
Գերատեսչությունն ընդգծում է, որ Թուրքիան կաջակցի եղբայրական Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը,«ինչպես դա արել է մինչ օրս»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը