Եթե սա լիներ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի ժամանակվա Հայաստանը, ողջունելի կլիներ երիտասարդ դեմքերի, թեկնածուների ի հայտ գալը, բայց հիմա դա արկածախնդրություն է: Այս մասին մամուլի ասուլիսում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:
«Ներկա պահին, եթե պետք է այսօր իշխանության գա որևէ մեկը պետք է լինի այնպիսին, որը կտիրապետի իրավիճակին, կտիրապետի բանակին, տնտեսությանը և կունենան կապեր: Այդպիսի մարդկանց մատերի վրա կարելի է հաշվել: Այդպիսի մարդը պետք է նաև մաքրի երկիրը նիկոլիզմից»,-ասաց մեդիափորձագետը:
Նա նշեց, որ չի բացառում, որ երկրում կարող է ձևական իշխանության հանձնում-ընդունում կատարվել:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը