«Փաստորեն Բրյուսելի հադիպման ձևաչափով ՀՀ-ի կողմից գերեզմանվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը»,-Yerevan.Today-ի հետ զույցում համոզմունքհայտնեց քաղաքագետ Մենուա Սողոմոնյանը։
«Բրյուսելյան ֆորմատում հայ-ադրբեջանական հարաբերությու նների կարգավորման պրոցեսը, կարծես թե, առաջ է տարվում ՝ անկախ արցախյան հակամարտության հանգամանքից։ Բայց գիտենք, որ ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների առանցքում Արցախի հարցն է․․․ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ծանր է մեզ համար, կապիտուլյացիոն համաձայնագիր է, ինքնին՝ նվաստացուցիչ , բայց, փաստորեն հիմա աբսուրդն այնքան է խորացել, որ մենք պայքարում ենք գոնե նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակները պահպանվեն։ Այսինքն՝ ՀՀ վարած արտաքին քաղաքականությունը, նույնիսկ նոյեմբերի 9-ից դուրս, անընդհատ զիջում և զիջում է։ Փաստորեն Բրյուսելով Մինսկի խմբի գործընթացը մի կողմ է դրվում և նոր գործընթացի ականատես ենք լինում, նոր զրոյական կետերից են սկսում, որի արդյունքում տեսնում ենք, որ ԼՂ ինքնորոշման մասին խոսք անգամ չի լինում»,-նշեց քաղաքագետը։
«Այո՛, Բրյուսելում հայտարարություններ են ընդունվում, գերզանցապես որը ես հասկանում եմ, Հայաստանի և Ադրբեջանի ներքին լսարաննների համար, Հայաստանի և Ադրբեջանի հասարակություններին ինչ-որ բանի նախապատրաստելու համար։ Ադրբեջանի հասարակությանն այդ ամենը դուր է գալիս, նա հաղթանակած է դուրս գալիս, իսկ Հայաստանի հասարակությանը պարզապես պատրաստում են հերթական զիջումներին, նորանոր կորուստներին»,-ասաց Մենուա Սողոմոնյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը