01 09 2022

Ալիևի հետ քննարկումը հեշտ չէր. Փաշինյան



Քննարկումը հեշտ չէր, ծավալուն է եղել, բայց ցանկանում եմ ասել, որ մեր նպատակադրումները շարունակում են մնալ այնպիսին, ինչի մասին բազմիցս հայտարարել եմ: ՀՀ կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը և դա կյանքի կոչելու համար վճռականություն է անհրաժեշտ: Այս մասին Կառավարության նիստում անդրադառնալով Բրյուսելում կայացած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բոլորս պիտի հասկանանք, որ դա հեշտ ու պարզ չէ, հնարավոր լուծումներն ակնհայտ չեն: Պետք է շարունակել հետևողական աշխատել և կարծում եմ՝ անհրաժեշտություն է, մեր ժողովրդի ցանկությունն է, որ օր առաջ մեր տարածաշրջանում հաստատվի տևական և համապարփակ խաղաղություն, մենք պետք է ավելի ու ավելի շատ կենտրոնանանք այս խնդրի վրա»,- ասել է Փաշինյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ