02 09 2022

Նիկոլը գնալու է բոլոր էն մարդկանց հետևից, որոնց ժամանակին օգտագործել է. Արմեն Աշոտյան



Արցախը հանձնելու հետևողական պրոցես է գնում: Այն սկսվել է 2018 թվականի մայիսից, այն շարունակվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմով և այն այսօր թևակոխել է նոր ժամանակահատված՝ հետպատերազմյան, երբ ցավոք սրտի մնալով իշխանության՝ Նիկոլ Փաշինյանը հիմա այլևս այլ գործիքակազմով շարունակում է իր անառակաբարո գործողությունը՝ Արցախը սկուտեղի վրա Ադրբեջանին հանձնելու: Այս մասին «Դիմադրության» շարժման հանարահավքից առաջ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Քանի Նիկոլը իշխանության է Հայաստանը ապագա չունի, Արցախը ապագա չունի և մեր գերխնդիրը, ընդդիմության պայքարի խնդիրը այս փուլում պետք է լինի Նիկոլի հեռացումից հետո Հայատսնաի և Արցախի նոր տեսլականի, զարգացման ծրագրի, ապագայի մասին ժողովրդին տեղյակ պահելն է, որովհետև այսօր շատերը վախենում են ապագայից. Նիկոլի խոստացած ապագան արյուն էր, կորուստներ, նսեմացում և այլընտրանքային , արժանահավատ ապագա հայ ժողովրդին ներկայացնելու խնդիր կա դրված»,-ասաց Աշոտյանը:

Անդրադառնալով վերջին օրերի ձերբակալություններին, Աշոտյանը նշեց.

«Փաշինյանը իր վրայից այս երկու տարի է փորձում է մաքրել պատերազմի մեղքը, բայց նա է բերել այս պատերազմը: Փաշինյանը ոչ թե պատերազմի սիմվոլն է, այլ՝ մեղավորը: Հետևողականորեն նա փորձում է այդ արյունոտ թուրքի խարանը իր ճակատից մաքրել,չի ստացվում»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ