10 09 2022

Հնարավոր են իրադրության նոր փոփոխություններ՝ դեռևս անկանխատեսելի զարգացումներով. Աբրահամյան

Հնարավոր են իրադրության նոր փոփոխություններ՝ դեռևս անկանխատեսելի զարգացումներով. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է.

«Ադրբեջանն օրեր առաջ նախ տեղեկատվական/քարոզչական գրոհ սկսեց Հայաստանի դեմ, իսկ այսօր պաշտպանության նախարարի մակարդակով ազդարարում, թե սահմանագծին լարվածություն կա, ապա «կոշտ» հանձնարարություն իջեցնում զորքերին իրավիճակը վերահսկելու և պատշաճ հակազդելու համար։

Ադրբեջանական վարքագծի հիմքում կարելի է 2 հիմնական դրդապատճառ դիտարկել։

Առաջին, Հայաստանի հետ տարվող բանակցություններում ինչ որ բան այնպես չի ընթանում, հնարավոր է՝ դա կապված է կոնկրետ գործընթացի տեմպերի հետ։

Երկրորդ, Ադրբեջանը փորձում է վերանայել իր քաղաքականությունն առաջնագծում՝ առավել կոշտացնելով տարբեր իրադրություններում գործադրվող միջոցառումները։

Երկու դեպքում էլ հնարավոր են իրադրության նոր փոփոխություններ՝ դեռևս անկանխատեսելի զարգացումներով»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ