11 09 2022

Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումները շարունակվելու են վաղը. Ռուբեն Մելիքյան

Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումները շարունակվելու են վաղը. Ռուբեն Մելիքյան

Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումները շարունակվելու են վաղը՝ սեպտեմբերի 12-ին ժամը 10:00-ին, Երևանի դատարանի «Կենտրոն» նստավայրում։ Այս մասին իր ֆեյսբուքյան  էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

«Համաձայն գործող օրենքի՝ դատարանը պետք է լուծի Արմենի օրինական ներկայացուցչի (փաստացի՝ իրավահաջորդի) ներգրավման հարցը, ինչպես նաև, օրինական ներկայացուցչի դիրքորոշման հիման վրա, լուծի վարույթը շարունակելու կամ ոչ արդարացնող հիմքով կարճելու հարցը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը մահացել էր հուլիսի 15–ին, դատարանի դահլիճում: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում նրա գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանը հանկարծ կորցրել էր գիտակցությունը եւ ընկել աթոռից: Կարճ ժամանակ անց հայտնի էր դարձել, որ Արմեն Գրիգորյանը մահացել է:

Արմեն Գրիգորյանը պահվում էր անազատության մեջ մայիսի 17-ից, չնայած բազմաթիվ ահազանգերին, որ ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ