12 09 2022

Ի վերջո, Ազգային ժողովում է օրվա իշխանությունների հեռացման արձանագրումը լինելու. Վարդևանյան



Այս իշխանությունները կարողացել են նշաձող բարձրացնել: Իրենք կարողանում են իրենց գործողություններով հակասել ոչ թե Սահմանադրությանը, այլ՝ Անկախության հռչակագրին՝ այն փաստաթղթին, որի հիման վրա ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունը: Այս մասին ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Ես հավատում եմ, որ մենք կարող ենք այս իրավիճակից դուրս գալ, բայց նաև պնդում եմ՝ հեշտ չէ: Եթե այս իշխանությունները այն վճռականությունը, այն խրոխտ կեցվածքը, որ ձեռք են բերում իրենց աթոռը պահպանելու հարցում, դրսևորեին օրինակ անվտանգային հարցերում, սպառնալիքներին դիմագրավելու հարցերում, կարող էինք այլ իրականություն ունենալ: Բայց այս մարդիկ պատրաստ են ոստիկանության ռեսուրսը տասնապատկել, հարյուրապատկել, դատախազ, քննիչներին, դատավորներին ինչ իարվիճակում դնել միայն թե իրենց իշխանությունը պահեն, բայց նույն վճռականությունը չեք տեսնի, ՀՀ-ի, Արցախի անվտանգային սպառնալիքներին դիմագրավելու հարցում»,-ասաց Վարդևանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ