Ալեն Սիմոնյանը և նրա քաղաքական թիմը վերջին երկու տարիներին ծափահարում է թշնամիներին, դիմավորում են նրանց ծափահարություններով և ծափահարությունների ներքո շարունակում հանձնել երկիրը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Ինչի՞ վրա են ուրախանում։ Ինչի՞ն են ծափ տալիս։ Նրան, որ երկիրը հանձնե՞լ են։ Նրանք մեզ չեն ճանապարհել: Մենք հանդես ենք եկել հայտարարությամբ, դուրս ենք եկել խորհրդարանից, գնացել ենք իշխանությունների հրաժարականի պահանջի ճանապարհով և առաջ ենք շարժվում այդ ուղղությամբ»,- ընդգծել է պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը