13 09 2022

Ես նիկոլին հարց չունեմ, ինքը պետք է հեռանա. Իշխան Սաղաթելյան



Կա ԱԺ-ում ներկայացված հայտարարության տեքստ. «Հայաստան» խմբակցությունը հիմա մշակում է իր առաջարկությունները. Կամ ներկայացնելու ենք այլընտրանքային հայտարարության տեքստ, կամ եղած տեքստում առաջարկելու ենք հմապատասխան փոփոխություններ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Հենց հիմա մեր խմբակցություն աշխատում է այդ տեքստի վրա, քիչ հետո կներկայացնենք: Իշխանությունը ներկայացրել է հայտարարության տեքստ, այն ամբողջական չէ, չի արտացոլում իրավիճակն ամբողջապես, անհրաժեշտ են որոշակի կետեր, որոնք պարտադիր կերպով պետք է ներառվեն»,-ասաց Սաղաթելյանը:

Հարցին, թե արդյոք իրենց խմբակցությունը մասնակցելու է ԱԺ նիստին, որտեղ ընդունվել է ԱԺ հայտարարությունը, նաև ելույթ է ունենալու վարչապետը, նա բացասական պատասխան տվեց. «Նիստին չենք մասնակցելու;  Այս ամեն ինչի մեղավորը, պատասխանատուն օրվա իշխանությունն է, անձամբ Նիկոլ Փաշինյանը: Իր վարած քաղաքականության արդյունքում է երկիրը հասել այս իրավիճակին: Չենք պատրաստվում մասնակցել հարցուպատասխանին, որովհետև դա հերթական կրկեսն է լինելու, մեզ ոչ մի բան չի տալու»:

Լրագրողի հարցին՝ Նիկոլ Փաշինյանին հարց չունեն, Սաղաթելյանը պատասխանում է.

«Ես նիկոլին հարց չունեմ, ինքը պետք է հեռանա»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ