13 09 2022

Քանի դեռ ՀՀ իշխանության ղեկին անկարող վարչախումբն է, հետևանքներն այսպիսին են լինելու. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ

Քանի դեռ ՀՀ իշխանության ղեկին անկարող վարչախումբն է, հետևանքներն այսպիսին են լինելու. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ

NEWS.am-ը գրում է.

«Հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում սեպտեմբերի 13-ի գիշերն իրադրության կտրուկ սրման հետ կապված NEWS.am-ը դիմել է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակին՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տեսակետը ճշտելու համար:

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի պատասխանում ասվում է. «Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն է հայտնում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվածների ընտանիքներին, վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում: Որպես բանակի կազմավորման ակունքներում կանգնած մարդ` նա գոտեպնդում է մեր զինվորականներին:

Որպես քաղաքական ուժի ղեկավար` հետևում է իրավիճակին, որքան տեղյակ եմ՝ ադրբեջանական ագրեսիայի թիրախում հայտնված բնակավայրերի կուսակցական կառույցներից ստանում է տեղեկություններ, քննարկում տեղերում մարդկանց օգնելու հնարավորությունները: Կուսակցության համապատասխան կառույցներն ու պատասխանատուները, նախագահի հանձնարարությամբ, դեռ գիշերվանից ակտիվ աշխատանքներ են սկսել միջազգային գործընկերներին ադրբեջանական ագրեսիայի մասին ճշմարտությունը ներկայացնելու ուղղությամբ` ակնկալելով նրանց արձագանքն ու քաղաքական աջակցությունը հայ ժողովրդին:

Ցավոք, քանի դեռ Հայաստանի իշխանության ղեկին անկարող, վախկոտ, ազգային և պետական շահերից չբխող գործողություններ իրականացնող վարչախումբն է, որը բանակցություններ է վարում մեր պետության և ժողովրդի անունից, հետևանքներն այսպիսին են լինելու»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ