ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները սեպտեմբերի 14-ին կայացած նիստում Բաքվին և Երևանին կոչ են արել շուտափույթ դադարեցնել կրակը։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
«Բոլորը միաձայն հանդես եկան կրակի անհապաղ դադարեցման և իրավիճակը քաղաքական, դիվանագիտական ճանապարհով լուծելու օգտին։ Այժմ քննարկվում են «մամուլի համար տարրերը»»,- ասել է Նեբենզյան։
Նրա խոսքով ՝ Մոսկվան պնդում է, որ այդ տարրերում անպայման հղում լինի Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների 2020 եւ 2021 թվականների եռակողմ հայտարարություններին, որոնք երկու երկրների հարաբերությունների կարգավորման հիմքն են, կրակի դադարեցման պարտավորություններ են պարունակում եւ մի շարք նախագծեր, որոնք կողմերը պետք է ձեռնարկեն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը