14 09 2022

Ընդդիմադիր պատգամավորները Ազգային ժողովում կսպասեն ՔՊ-ականներին. Մամիջանյան



Ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը Ազգային ժողովի մոտ հայտարարեց, որ ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները մուտք են գործում խորհրդարան: Նրանք այնտեղ սպասելու են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին։ 

Նա կոչ արեց հավաքվածներին չմոտենալ խորհրդարանի շենքին և դարպասներին։ «Շատ կարևոր պահ է։ Մեր նպատակն է, որ նրանք գան ու իրենց գործն անեն»,- ասաց Մամիջանյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ