16 09 2022

Որոշ երկրներից մեր սպասելիքները չարդարացան․ ԱԳ նախարար



ՄԱԿ-ի ԱԽ-ում տեղի ունեցած քննարկումներին անդրադառնալով՝ ՀՀ ԱԳ նախարարն ասել է, որ քննարկման արդյունքներով փաստաթուղթ առայժմ չի ընդունվել: 

«Բայց սա որևէ կերպ չպետք է նսեմացնի քննարկման կարևորությունը: Երկրների ճնշող մեծամասնությունն ընդգծել է ուժի կիրառման անթույլատրելիությունը, ՀՀ սուվերեն տարածքի անձեռնմխելիությունը, օգտագործվել է ագրեսիա եզրույթը, որ ներխուժողը պետք է վերադառնա ելման դիրքեր և այլն»,- ասել է Արարատ Միրզոյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ