16 09 2022

Ադրբեջանը սեղմում է օղակը Հայաստանի շուրջ. Սեյրան Օհանյան



Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ սանձազերծած հերթական,  հարձակողական գործողություններն արդյունք են նրան, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմում տարած հաղթանակից հետո փորձում է սեղմել  օղակը ՀՀ-ի շուրջը, ավելացնել ճնշումները Հայաստանի իշխանությունների նկատմամբ և հասնել իր հեռահար նպատակներին՝ ճանապարհների, Սյունիքի միջանցքի բացմանը։ Այս մասին խորհրդարանում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«ՀՀ իշխանությունները, հասարակական-քաղաքական ամբողջ հարթակը, Հայաստանում գործող միջազգային բոլոր կազմակերպությունների հետ միասին չեն կարողացել դատապարտել Ադրբեջանի սադրանքները, նրա կողմից իրականացված հանցագործությունները՝ խոշտանգումները մարդկանց նկատմամբ, պատմամշակութային արժեքների նկատմամբ  վայրագությունները, վարձկանների, ինչպես նաև թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից իրականացված բոլոր հանցագործությունները»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ