16 09 2022

Դա ոչ թե «Խաղաղության պայմանագիր» է լինելու, այլ՝ հերթական կապիտուլյացիայի փաստաթուղթ. Արցախի պատգամավոր



Հենց մտահոգությունների հիման վրա է, որ այս պահին ԱԺ-ում ենք, ոչ միայն ԱԺ-ում այլ նաև հանդիպել ենք ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին: Այն հայտարարությունը, երբ Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց ցավալի զիջումների գնալու մասին, և հնչեցրեց միայն ՀՀ տարածքները և տողատակով հասկանալի դարձավ, որ դա վերաբերվում է Արցախի հաշվին ցավալի զիջումներին, մենք առանց երկմտելու եկանք Հայաստան: Այս մասին Ազգային ժողովում ասաց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը:
 
«Մեր հարցադրումներին իշխանական թևից խոսքերի մակարդակով պատասխանեցին, որ Արցախի մասով որևէ որոշում չի կայացվելու առանց Արցախի ժողովրդի, բայց մենք ունենք նոյեմբերի 9 փաստաթուղթ...»,-ասաց Գալստյանը:
 
Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ