28 09 2022

Ճգնաժամերից երկիրը դուրս են հանում ոչ թե Վեհափառը և նախկին նախագահները, այլ՝ իշխանությունը. Երկրորդ նախագահ



Մարդիկ չգիտես՝ ինչու ֆիքսվել են մի պատկերի վրա՝ սեղան, որի շուրջ նստում է Նիկոլ Փաշինյանը և նախագահները: Ես այդ պատկերի համար չեմ՝ իմ տեսակով, բայց վիճակից դուրս գալու համար, այո', պետք է քննարկումներ ունենալ և այդ ֆորմատին մասնակցելը Վեհափառի նախաձեռնությամբ նաև նպատակ ուներ լուծումներ գտնելու, փորձենք քննարկումներով լուծումների գալ: Այս մասին սեպտեմբերի 28-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով հարցին պատրաստ է նույն սեղանի շուրջ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկման նստել:

«Տեր-Պետրոսյանի առաջարկը  կատեգորիկ անընդունելի էր ինձ համար, բայց մենք չենք ասել, որ վերջ, դրանից հետո էլ չենք գալու, որովհետև անընդունելի է: Մենք դուռը բաց ենք թողել քննարկումների համար, ուղղակի խնդիրը հետևյալն է. մարդկանց մոտ մեծ սպասելիքներ է առաջացել, որ նախկին նախագահները և Վեհափառը լուծում են գտնելու այս իրավիճակից: Ժողովուրդ ջան, այս վիճակից լուծումը պետք է առաջարկի, գտնի և տանի այդ ճանապարհով իշխանությունը և եթե այդ առաջարկը իշխանության կողմից չի եղել, այլ հանրային ինչ-որ պահանջ է ձևավորվել, հասցեատերը այդ սպասելիքների այդ ֆորմատը չպետք է լինի: Ճգնաժամերից երկիրը դուրս է հանում ոչ թե Վեհափառը և նախկին նախագահները, այլ՝ իշխանությունը և եթե մեզ հետ եք հույս կապում՝ այդ ֆորմատի հետ, ուրեմն դրա ածանցյալ լույսը հետևյալն է՝ այս ֆորմատը պետք է փոխի իշխանությունը  և իշխանությունը փոխելով՝ տա հարցին լուծումներ: Պետք է սթափ գնահատել իրավիճակը, միգուցե սա հնարային ճնշում է նաև իշխանության վրա, միգուցե դրական դերակատարում այս ֆորմատը կարող է ունենալ նաև այս կոնտեքստի մեջ, որ ձեզանից այլևս սպասլեիք չկա, սպասելիքն այնտեղ է»,-ասաց Երկրորդ նախագահը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ