ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին սեպտեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հարց ուղղեցին`հավակնո՞ւմ է արդյոք ՀՀ վարչապետի պաշտոնին:
«Ես մասնակցել եմ ընտրություններին և «Հայաստան» դաշինքի առաջին համարն էի, իսկ սա նշանակում է` այո՛, պատրաստ էի։ Հիմա եթե լինեն ընտրություններ, պետք է վիճակը գնահատել: Այո, շարունակում ենք պայքրաը: Ինչու չի ստացվել, ուրեմն բավարար զանգված կա՛մ չի հավատացել մեզ, կա՛մ շարունակում է հավատալ ներկա իշխանություններին։ Արդյունքն է կարևոր տվյալ դեպքում»,-ասաց նա:
Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ եթե կա մարդ, որը կարող է միավորել ժողովորդին, ապահովել հանրային կոսնոլիդացիա, պատրաստ է իր բոլոր հնարավորություններով աջակցել այդ մարդուն:
«Ինչու չի ասվում՝ ընդդիմության միասնական թեկնածուն ով է: Իմ «աչքի առաջ» 3-4 հոգի կան, անունենր չենք տալիս միան մեկ պատճառով՝ վաղը մյուս օրը քրեական գործեր կհարուցեն: Համայնքի ղեկավարին չեն թողնում նորմալ ընտրիվի և պաշտոնավարի՝ բարեկամնորով ճնշումների տակ են հայտնվում, ինչի էդ մարդկանց վատություն անենք: Մեզ ասում էին՝ ՀՀ-ում այնպիսի ժողովորդավարություն է, որ որևէ ավտորիտար երկիր չի համարձակվի հարձակվի Հայաստանի վրա, և ժողովրդավարությունը դիտվում էր անվտանգության լուրջ կոմպոնենտ, հիամ ոչ ժողովրդավարություն ունենք, ոչ էլ անվտանգություն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը