28 09 2022

Նույնիսկ մասնակի իշխանափոխությունը տեղի կունենա միայն մեծ հանրային ճնշման պարագայում. Քոչարյան



Իմ գնահատականով մասնակի իշխանափոխության տարբերակը ավելի թեթև տարբերկան է և ընդդիմության խորհրդարան գնալ-չգնալը դրա հետ կապ չունի: Նույնիսկ այդ տարբերակը կաշխատի միայն մեծ հանրային ճնշման պարագայում: Այս մասին սեպտեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ ռոբերտ Քոչարյանը, անդրադռանալով հարցին՝ ինչպես է համարում մասնակի իշխանափոխությունը խորհրդարանական ճանապարհով, երբ ընդդիմությունը չի գնում նիստերին:

«Ես չեմ հավատում որ խորհրդարան գնալ-չգնալով ազդեցություն ենք ունենում նման կարգի իշխանափոխության վրա, իհարկե ոչ: Միայն հանրային մեծ ճնշում է պետք երկու տարբերակներով իշխանափոխության համար: Հարց է առաջանում՝ երբեմն մարդիկ ինչո՞ւ են այս կամ այն իրավիճակը այսպես գնահատում: Մինչև ինտերնետը ընդունված էր, որ տգիտության  աստիճանը կապված է ինֆորմացիայի պակասի հետ, հիմա ոնց որ ավելցուկը ավելի վատ  ազդեցությունէ թողնում այդ ընկալումների վրա: Ինչ ասես չեն գրում, մարդիկ շփոթվում են ֆեյքերի և այդ անհեթեթությունների դաշտում»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ