Փորձում ենք մշակել, աշխատանք է գնում, թե ինչ կարող ենք անել, որ ընդդիմադիր շարժման նոր աճի կետեր գտնենք: Դեռ վերջնականցված չէ այդ քայլերը: Կարող է ասեք ժամանակը սուղ է, բայց մենք չենք ուզում ևս մեկ ալիք սկսել, որը կհիասթափեցնի ժողովրդին: Այս մասին սեպտեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Եթե պետք է «Դիամդրության» շարժման ծավալով լինի, մենք մտածում ենք, որ այդ ծավալը բավարար չէ, կամ պետք է նոր ուժեր, նոր մարդիկ ներգարվենք այս պրոցեսի մեջ, կամ պետք է չանենք քայլեր, որոնք ի սկզբանե դատապարտված են լինելու անհաջողության: Իրականում ես չեմ համարում «Դիմադրության » շարժումը անհաջողություն: Այդ շարժումը չի սկսվել իշխանափոխության թեզերով, սկսեց այն ժամանակ՝ նշաձողը իջեցնելու թեզը խորհրդարանում վարչապետի իջեցնելուց հետո և ես համոզված եմ նաև գիտեմ, որ այդ թղթերը ստորագրված կլինեին արդեն, եթե չլիներ «Դիամդրության շարժումը»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը