Ադրբեջանի՝ մարտի սկզբին փոխանցած այդ հինգ հայտնի սկզբունքները հրապարկվել են, և մեր հանրությունը և միջազգային հանրությունը քաջատեղյակ են: Մենք ֆիքսել ենք, որ այնտեղ մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այս մասին Աժ-ում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Այս անգամ ադրբեջանական կողմի փոխանցած առաջարկները, ըստ էության, կառուցված են այդ սկզբունքների վրա: Անշուշտ կան բաներ այնտեղ, որոնք մենք վերլուծում ենք և անպայման կարձագանքենք, բաներ կլինեն, որոնք մեր համար անընդունելի կլինեն, բաներ կլինեն, որ ընդունելի չեն լինի, կլինին առաջարկներ...նորմալ բանակցային գործընթացը կշարունակվի»,-ասաց Միրզոյանը:
Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» թերթը, որի գլխավոր խմբագիրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինն է, հղում անելով «հավաստի աղբյուրին» և ի գիտություն Վեհափառ Հայրապետի, 3 նախագահների և փորձագիտական հանրության, ներկայացրել է Ադրբեջանի պահանջները Հայաստանից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը