05 10 2022

Քննարկումներ են՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության խողովակ ստեղծելու. ԱԳ նախարար



Կա տեսակետ Բաքու-Ստեփանակերտ, կամ ԼՂ-Ադրբեջան երկխոսության խողովակ, միջազգային մեխանիզմ ստեղծելը, այս մասին քննարկումներ են: Այս մասին ԱԺ-ում ասաց ԱԳ նախարար Արարտ Միրզոյանը:

«Մենք ունենք մի դիրքորոշում, Ադրբեջանը՝ մեկ այլ: Երբ կհանգենք փոխադարձ ընդունելի դիրքորոշման, տեսակետի կամ մեխանիզմի կտեղեկացնենք»,- նշեց ԱԳ նախարարը:

Միրզոյանը նաև նշեց, որ Հայաստանի պատկերացումները ԼՂ-ի վերաբերյալ արտացոլված չեն Ադրբեջանի առաջարկած հինգ կետերում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ