06 10 2022

Պետք է ոչ թե պատրաստվենք խաղաղության, այլ՝ պատրաստվենք պատերազմի. Վարդան Ոսկանյան



Պետք է հստակ արձանագրենք մեր տեսլականը՝ արդյոք մենք որպես ազգ ցանկանում ենք շարունակել գոյություն  ունենալ որպես պետություն: Այս մասին  Հայկական օրակարգ. «Սրընթաց զարգացումների շեմին» թեմայով քննարկման ժամանակ ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Մեր խնդրի արմատները ոչ թե Իրանում են, կամ ՌԴ-ում են, կամ ԱՄն-ում, այլ՝ մեր մեջ են: Մենք շատ հաճախ կրկնում ենք տարբեր խոսույթներ, օրինակ՝ «արժանպատիվ խաղաղություն»,  սովորական ունկընդիրը արձանագրում է խաղաղություն բառը, իր համար կարևոր չէ արժանապատիվ բառը: Մենք պետք է արաձանգրենք՝ արդյո՞ք այդ խաղաղությունը հնարավոր է, թե՞ հնարավոր չէ: Ես կարծում եմ ներկայիս Ադրբեջանի պայմաններում այդ խաղաղությունը հնարավոր չէ: Հետևաբար մենք պետք է ոչ թե պատրաստվենք խաղաղության, այլ՝ պատրաստվենք պատերազմի, որը ամեն րոպե կարող է թակել մեր դուռը: Մենք չպետք է խուսափենք պատերազմից, այլ պետք է հասկանանք, որ այդ պատերազմը լինելու էր և լինելու է, դա անխուսափելի է և պետք է դրան պատրաստ լինել»,-ասաց Ոսկանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ