Այսօր պետական ինստիտուտները պատշաճ չեն գործում: Ավելին՝ այսօր ԶՈՒ-ն, որի պարտականությունն է մեր տարածքային ամբողջականությունը պաշտպանելը, պատշաճ չի իրականացնում: Yerevan.Today-ի հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը:
«Մեզ թվաց՝ 2020 թվականի էջը թերթվել է, բայց մեզ պետք է ակտիվ պատրաստեն պատերազմի: Դա ոչ թե ասում եմ, որ պետք է պատերազմի գնանք, դա է ճանապարհը, այլ՝ եթե ուզում ես ունենալ խաղաղություն, պետք է պատրաստվես պատերազմի: Իշխանությունը մեզ տանում է խաղաղության մեր փուշը հանելով, մեղուն առանց փշի չի կարող իր մեղրը պաշտպանել: Իշխանությունները թշնամասիրության քաղաքականություն են վարում, թշնամուն շողոքորթելով մեր շահերից շատ իրենց շահերն են սպասարկում»,- ասաց Զոհրաբյանը:
Անդրադառնալով ՀՀ-ում հակառուսականության քարոզին և օրերս Ղրիմի կամրջի վրա պայթեցրած բեռնատարի միջադեպին, որը ինչպես ՌԴ ՔԿ-ն է հայտնում նախքան պայթեցնելը անցել էր նաև ՀՀ տարածքով, փաստաբանը նկատեց, որ հակառուսականությունը ՀՀ-ում դեռ 2018 թվականից է.
«Այդ մեքենամ էլ, եթե անցել է Հայաստանով, չի կարող այնքան վնաս տալ, ինչքան վնաս կտա այս հակառուսականությունը, որ իրենք քարոզում են, և դա արդեն բացահայտ են անում: Մենք գիտենք, որ Թուրքիան և Ադրբեջանը ուզում են այստեղից ռուսական ռազմաբազան դուրս բերել, եթե դա ցանկանում է նաև ՀՀ իշխանությունը, դա ի՞նչ է նշանակում: Այսօր գոնե Թուրքիայից ներխուժման վտանգը նվազագույնի է հասցված ռազմաբազայի շնորհիվ: Մեր ինքնապահապանման բնազդն է՞լ մեզ չի հուշում, որ դա կլինի մեր կործանումը...»:
Հարցազրույցը՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը