G7-ի երկրները հրատապ առցանց նիստին նոր միջոցների կամ Ուկրաինային զենքի մատակարարման կոնկրետ քայլեր չեն առաջարկել։ Այդ մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հայտարարության նախագծին հղումով։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։
«G7-ը Ուկրաինային ֆինանսական, հումանիտար, ռազմական, դիվանագիտական եւ իրավական աջակցություն է խոստացել «այնքան, որքան անհրաժեշտ է»։
Երկրների առաջնորդները նաեւ պարտավորվում են շարունակել տնտեսական սանկցիաները՝ Ռուսաստանի նկատմամբ։
G7-ի երկրները խոստանում են համակարգել ջանքերը՝ Ուկրաինայի ռազմական եւ պաշտպանական սարքավորումների հրատապ պահանջները բավարարելու համար»,- մասնավորապես ասվում է հայտարարությունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը