Ռուսաստանը հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելությունը դիտարկում է որպես ԵՄ-ի՝ Մոսկվայի միջնորդական ջանքերը դուրս մղելու և հարաբերությունների կարգավորմանը հարցում «խցկվելու» փորձ։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովան նաև կասկածի տակ է դրել ԵՄ-ի միջնորդական իրական հնարավորությունները՝ հիշեցնելով, որ միության (մասնավորապես ՝ Ֆրանսիայի եւ Գերմանիայի) ներկայացուցիչներն այդպես էլ չկարողացան կանխել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի սրացումը։
ԵՄ դեսպաններն այսօր համաձեյնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը