11 10 2022

Մոսկվան ԵՄ քաղաքացիական առաքելությունը դիտարկում է ՌԴ-ի միջնորդական ջանքերը դուրս մղելու փորձ․ Զախարովա

Մոսկվան ԵՄ քաղաքացիական առաքելությունը դիտարկում է ՌԴ-ի միջնորդական ջանքերը դուրս մղելու փորձ․ Զախարովա

Ռուսաստանը հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելությունը դիտարկում է որպես ԵՄ-ի՝ Մոսկվայի միջնորդական ջանքերը դուրս մղելու և հարաբերությունների կարգավորմանը հարցում «խցկվելու» փորձ։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովան նաև կասկածի տակ է դրել  ԵՄ-ի միջնորդական իրական հնարավորությունները՝ հիշեցնելով, որ միության (մասնավորապես ՝ Ֆրանսիայի եւ Գերմանիայի) ներկայացուցիչներն այդպես էլ չկարողացան կանխել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի սրացումը։

ԵՄ դեսպաններն այսօր համաձեյնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ